The New York times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հերքել է այն ենթադրությունները, որ Իսրայելը ստիպել է իրեն հարձակվել Իրանի վրա:
Թրամփը պնդել է նաև, որ Իրանը պատրաստվում էր հարձակվել իր հարևանների և Իսրայելի վրա, և նա որոշում է կայացրել պատերազմ սկսել՝ այդ գործողությունը կանխելու համար։
ԱՄՆ հետախուզության մոտ կանգնած պաշտոնյաները նշել են, որ Թրամփը չափազանցրել է Իրանի կողմից Միացյալ Նահանգների համար հնարավոր սպառնալիքներ ներկայացնելու հավանականությունը»։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել նաև, թե որքան կարող է ձգվել Իրանի դեմ պատերազմը․«Այս պահին հնարավոր չէ ասել, թե ռազմական գործողությունների ամբողջական ծավալն ու տևողությունը որքան կլինեն»:
Հիշեցնենք, որ Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը՝ երկրի հիմնական մարդասիրական կազմակերպությունը, երեկ հայտարարեց, որ շաբաթ օրը ԱՄՆ-Իսրայել հարձակումների սկսվելուց ի վեր զոհերի թիվը հասել է 787-ի: Պենտագոնն իր հերթին հայտարարեցլ է, որ հակամարտության ընթացքում զոհվել է վեց ամերիկացի զինծառայող, իսկ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մարտերի ժամանակ զոհված առնվազն 31 մարդու մասին:
Իշխանությունների տվյալներով՝ Իսրայելում զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ Պարսից ծոցում՝ շաբաթ օրվանից ի վեր գրանցվել է վեց մահվան դեպք:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ