Իսրայելի վարչապետի գլխավորած «Լիկուդ» կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները մարտի 3-ին ասել են, որ Իրանի դե պատերազմի հաջողության դեպքում Բենիամին Նաթանյահուն «հունիսին կանցկացնի խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:
Այդ մասին հայտնել է իսրայելական vesty ռուսալեզու կայքը: Այդ տեղեկությունը վերլուծաբաններին թույլ է տվել եզրակացնել, որ Իսրայելը ծրագրել է պատերազմն ավարտել «ապրիլի վերջին»:
Իսրայելի օրենսդրությամբ՝ խորհրդարանը Կենտրոնական ընտրություններին արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավունք է վերապահում քվեարկության օրվանից առնվազն երեք ամիս առաջ: Այսպիսով, ենթադրվում է, որ ապրիլի վերջին խորհրդարանը ԿԸՀ-ին նման լիազորություն կտա, և ընտրությունները «կկայանան հունիսի վերջին»:
Իսրայելական մամուլին նաև հայտնի է դարձել, որ մայիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնական այց կկատարի Երուսաղեմ: Քաղաքական մեկնաբանները կարծում են, որ եթե Իրանում «դրված նպատակներն իրականան, ապա Թրամփը Նաթանյահուին կներկայացնի որպես հաղթական պատերազմի հերոսի, իսկ դա կնպաստի նրա վարկանիշի կտրուկ աճին»:
Մամուլն արձանագրել է, որ պատերազմի օրերին Նաթանյահուն «ձգտում է հանրային առավելագույն ներկայություն ապահովել, այցելում է հրթիռակոծությունից տուժած վայրեր, հանդիպում քաղաքացիներին»:
Մի կողմից դա գնահատվում է որպես Իսրայելում խուճապի բացակայության ցուցադրում, մյուս կողմից՝ «նախընտրական քարոզարշավ»: Ըստ երևույթին, երկրորդ դիտարկումը նույնպես մոտ է իրականությանը:
Ընդդիմադիր «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանը մարտի 3-ին այցելել է բժշկական հաստատություն և արյուն հանձնել: «Ինձ հայտնի դարձավ, որ հոսպիտալներում արյան պակաս կա, և ես պարտքս համալրեցի իմ չափով համալրել արյան պաշարները»,- ֆեյսբուքի անձնական օգտահաշվում գրել է Լիբերմանը:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը, հավանաբար, նախընտրական կարևորություն ունի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Նոյեմբերի 3-ին նշանակված են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ:
Մինչ Թրամփը խոսում է Իրանի միջուկային և հրթիռային ծրագիրը ոչնչացնելու և ԱՄՆ քաղաքացիներին իրանական բալիստիկ հրթիռների հարվածից ապահովագրելու մասին, նրա մրցակից դեմոկրատները սուր քննադատության են ենթարկել նրան և մեղադրել Իսրայելի վարչապետ Նաթանյահուի «վտանգավոր ազդեցության տակ գտնվելու» մեջ:
Պատերազմը կարող է ներքաղաքական իրավիճակ փոխել նաև Իրանում, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներում: Բավական «դելիկատ» իրավիճակում են հայտնվել Պարսից ծոցի միապետությունները, որոնց համար Իրանի դեմ հարձակումներին միանալը խիստ դժվար որոշում է, բայց մյուս կողմից զգալի է նաև ԱՄՆ հանդեպ պարտավորվածությունը:
Իրանը հրթիռակոծել է նաևԻրաքյան Քուրդիստանի տարածքում ԱՄՆ և արևմտյան այլ երկրների հենակայանները: Թուրքիան նույնպես երկընտրանքի առջև է կանգնած:
Ստացվում է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը ոչ այնքան քաղաքական խնդիրներ է լուծում, որքան որ խթանում ներտարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր դասավորություններ, մրցակցություններ և «ճամբարաբաժանումներ», որ Մերձավոր Արեւելքից կարող են տարածվել մինչև Աֆրիկա, Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս:
Այս ֆոնին ռուս-ադրբեջանական վերջին շփումները, երևի, ունեն սկզբունքային նշանակություն:
Ադրբեջանի համար, ըստ երեւույթին, Իսրայելի հետ ռազմավարական համագործակցություը «վերածվում է բեռի», բայց Բաքուն միաժամանակ անցանկալի է տեսնում Ռուսաստանի և Իրանի միջև «ինտեգրվածությունը»:
Իրանի շուրջ զարգացումները կհանգեցնե՞ն Չինաստան-Պակիստան-Իրան- Ռուսաստան-Թուրքիա ոչ ֆորմալ, բայց առեւտրատնտեսական և կոմունիկացիոն կապերով «ալյանսի»: Ադրբեջանը կմիանա՞:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը