Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Պնակալեզներ
  • Ադրբեջանի տնտեսական անկումը և Ալիևի հավակնությունները համադրելի չեն
  • Պնակալեզներ

Ադրբեջանի տնտեսական անկումը և Ալիևի հավակնությունները համադրելի չեն

infomitk@gmail.com 1 week ago (Last updated: 1 week ago) 1 minute read 0 comments
Aliyev-tsik

2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշներով ԱՊՀ երկրներից վերջին տեղում Ադրբեջանն է:

Վկայակոչելով իր երկրի պաշտոնական վիճակագրական տվյալները, լրատվամիջոցն արձանագրել է, որ անցած տարում Ադրբեջանի տնտեսությունը կառավարության նախատեսած 4,1-ի փոխարեն «աճել է ընդամենը 1,4 տոկոսով»: Նման կտրուկ անկման պատճառը նավթի արդյունահանման ծավալների կրճատումն է:

Ադրբեջանը, չնայած Իլհամ Ալիևի և կառավարության բազմիցս արված հավաստիացումներին, շարունակում է մնալ «նավթային ասեղի վրա նստած»: Տնտեսության որևէ այլ ճյուղ չի կարող փոխհատուցել այն վնասները, որ առաջանում են նավթի արդյունահանման և, բնականաբար, արտահանման ծավալների հետևողական կրճատման արդյունքում:

Ըստ վիճակագրական տվյալների, անցյալ տարվա ընթացքում ադրբեջանական նավթի մեկ բարելը վաճառվել է միջինը 70 դոլարով: Դա այն դեպքում, երբ կառավարությունը բյուջեն կազմել էր բարելի 65 դոլար գնի հաշվարկով:

Նավթագազային ոլորտի փորձագետների գտնում են, որ նավթի արդյունահանման ծավալների կրճատման պատճառը «համակարգային է»: Խոսքը վերաբերում է նավթարդյունաբերության տեխնոլոգիական արդիականացմանը, որ պահանջում են մեծածավալ ներդրումներ:

Վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Ադրբեջանում արդյունահանվել է 27, 7 միլիոն տոննա նավթ, որ մոտ հինգ տոկոսով պակաս է, քան՝ դրան նախորդած տարում: Ինչ վերաբերում է բնական գազին, ապա արդյունահանման ծավալներն աճել են ընդամենը 0,7 տոկոսով:

Ադրբեջանի իշխանական մամուլն այս տվյալները հրապարակել է, երբ Իլհամ Ալիևը երրորդ օրն է՝ Դավոսում է և հանդիպումներ է ունենում գործարար և բանկային շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչների հետ: Նրան ուղեկցում է նաև որդին՝ հանդես գալով որպես պետական Socar նավթագազային ընկերության ներկայացուցիչ:

Պարզ է, որ Ալիևը ձգտում է շտկել նավթագազային ոլորտում առկա խնդիրները, ամենից առաջ՝ հասնել տեխնոլոգիական վերազինման:

Այս համատեքստում Միլլի մեջլիսի իշխանական պատգամավոր Մուսաբեկովը խոսել է Ադրբեջանի «ինքնապաշտպանական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտության» մասին: Նա բացահայտ ասել է, որ Ռուսաստանը «կարող է սպառնալիքներ հարուցել»:

Մուսաբեկովը չի բացառել, որ եթե «կրոնապետությունը պահպանվի և դիրքերը լիովին վերականգնի, ապա Իրանը կրկին կայսրեական հավակնություններ կդրսեւորի»: Պատգամավորը «շատ չնչին» է գնահատել Հայաստանից Ադրբեջանին «սպառնալիքը», բայց հավելել է, որ այդ «հավանականությունը լիովին բացառելի չէ»:

Վերջին դիտարկումն, անշուշտ, բացահայտ քարոզչական է կամ պետք է հակառակ իմաստով ընկալել: Բայց Ռուսաստանի և Իրանի դեմ «ինքնապաշտպանական կարողությունների ամրապնդումը» Բաքվին չափազանց թանկ կարժենա ամենից առաջ ֆինանսական և դրանից բխող՝ սոցիալ-տնտեսական առումով:

Տարեսկզբից Ադրբեջանում ընդհանուր առմամբ 20 տոկոս աճել են տրանսպորտի, վառելիքի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման սակագները: Ադրբեջանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշներով Հարավային Կովկասում վերջին տեղն է զբաղեցնում:

Ադրբեջանի տնտեսական անկումը և Ալիևի հավակնությունները համադրելի չեն:

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Ինձ անձամբ թերթերը գնելու բազմաթիվ առաջարկներ են եղել և մերժվել են․ Հայկ Գևորգյան․ Տեսանյութ
Next: Ինչպե՞ս է Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը․ դուստրը լուսանկար է հրապարակել

Related Stories

Trump beran
  • Պնակալեզներ

Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ

infomitk@gmail.com 15 hours ago 0
Turkey Iran
  • Պնակալեզներ

Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում

infomitk@gmail.com 14 hours ago 0
Lavrov Araghchi Iran
  • Պնակալեզներ

Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին

infomitk@gmail.com 15 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.