ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համաժողովը կարող է Հայաստանին «դրդել նոր «սադրանքների»։
Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գերագույն դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:
Վերջին վեց ամիսները դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ ժամանակահատվածներից մեկը։ Չինական Phoenix-ի եթերում նման համոզմունք է հայտնել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը»,- ասել է նա՝ ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո ընթացած բանակցությունները որակելով անարդյունավետ։
Տարածաշրջանում, ըստ Հաջիևի, դե ֆակտո խաղաղություն է տիրում:






Բաց մի թողեք
Զախարովան կանխատեսել է, որ TRIPP-ը Հայաստանի «համար սպառնալիք է»
Ադրբեջանը ո՞ր ճամբարին է հարում․ Թրամփը «կփրկի՞» Ալիևին
Պուտինը վերադառնում է կտրուկ անմեղսունակությանը, նորից սպառնում է միջուկային զենքով