19/01/2026

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը:

Ինչպես հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, տղամարդկանց առաջնությունում այսօր հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը:

Էմին Օհանյան-Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան-Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան-Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

3-րդ խաղափուլից հետո արդեն կա միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 միավոր։

Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

Միակ ոչ-ոքին գրանցվել է Նվարդ Հայրապետյան-Լիլիթ Կասինյան խաղում:

3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, ովքեր ունեն 3 միավոր:

Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր:

4-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ին: