Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Կարծիք
  • Ավելի կեղտոտված հոգևորականներով եկեղեցին իբրև թե բարենորոգելու առումով, քիչ հույսեր է թողնում
  • Կարծիք

Ավելի կեղտոտված հոգևորականներով եկեղեցին իբրև թե բարենորոգելու առումով, քիչ հույսեր է թողնում

infomitk@gmail.com 4 weeks ago 1 minute read 0 comments
hog nikol

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կինը 2026-ին ավելի լավը դառնալու համար առաջարկում է «զարգացնել երկու հմտություն. չքննարկել ուրիշներին և աշխատել սեփական անձի մշակման վրա»:

Քննարկենք այդ երևույթներն առանձին-առանձին: Կարծում եմ, որ ուրիշներին քննարկելու լավագույն փորձը զարգացվել է հենց տիկնոջ ընտանեկան օրաթերթում: Դա որպես նախկինում շուրջ մեկուկես տասնամյակ, շաբաթը 5 օր այն ընթերցող անձնավորություն եմ ասում: Դրա հիմքն էլ, նախ, իմ ընդդիմադիր լինելն էր ու երկրորդ՝ օրաթերթի արմատական լինելը:

Ինչն, ի դեպ, այն երևույթն է, երբ ասվում է, որ նմանը նմանին է գտնում: Սակայն ես աստիճանաբար դադարեցրի այն հոդվածների ընթերցանությունը, որտեղ քննարկվում էին այլ անձինք: Կամ որտեղ նրանց վերագրվում էին կեղծ բնութագրեր ու գոյություն չունեցող հանգամանքներ: Այնպես որ, եթե Աննան որոշել է դադարեցնել ուրիշներին քննարկելը, ապա դրանից կշահի առաջին հերթին ինքն ու իր քաղաքացիական ամուսինը:

Չնայած «սիվիկներից» կեղծ նյութեր արտատպելն, օրինակ, չի վկայում նման մտադրության առկայության մասին:

Անցնենք երկրորդ երևույթին՝ «սեփական անձի մշակման վրա աշխատելուն»: Նախ ասեմ, որ հայերենում առկա չէ «անձը մշակելու» մտածողություն: Եվ եթե դա բառացի թարգմանություն է որևէ օտար լեզվից, ապա անհաջող թարգմանություն է: Հայերենի մտածողության տեսակետից կարելի է մշակել, ասենք, խոզի կաշին, բայց ոչ սեփական անձը: Որովհետև այն կարելի է զարգացնել կամ, ասենք, կոփել:

Այնուամենայնիվ, թեկուզ ոչ հայերեն մտածողությամբ «սեփական անձի մշակման վրա աշխատելն» ինքնին վատ բան չէ: Եթե, իհարկե, հիմքը դրական է, և մշակման արդյունքում էլ այն ավելի դրական է դառնում: Ոովհետև եթե հիմքը բացասական է, ապա այն մշակելը բացասականությունը դարձնում է այլոց տեսակետից ուղղակի անտանելի:

Թե ինչպիսին է Հակոբյան Աննայի դեպքում հիմք ասածը՝ վերջինս կարող է իմանալ՝ եթե ծպտված, առանց թիկնապահի դուրս գա փողոց ու որպես լրագրող հարցնի պատահած մարդկանց: Դա, ինքն, իհարկե, չի անի ու ես էլ չեմ համառի այդ հարցում, քանի որ վերջում այդ հարցումը կարող է վատ վերջաբան ունենալ: Բնականաբար, ոչ իր, այլ հարցվողների համար:

Կրկին անցնենք առաջ: Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որն ունի, ասել է իմաստուն մարդկանցից մեկը. կոնկրետ Ժոզեֆ դը Մեստրը, սակայն այդ անունը հայ ընթերցողին ոչինչ չի ասում: Փաշինյան Նիկոլի կառավարման յոթուկես-ութ տարում մենք մեր մաշկի վրա զգացինք, թե որքքան վատն է մեր կառավարությունը:

Ինչը, դժբախտաբար, նշանակում է, որ լավը չէ նաև ժողովուրդը: Որովհետև եթե այդպես չլիներ, ապա, նախ, իրադարձությունների զարգացումը չէր հանգեցնի երբեմնի «դուխով» Նիկոլի վարչապետ կարգվելուն: Եվ երկրորդ՝ 100 տարի առաջ մեր մեծերը՝ Թումանյանը, Նժդեհը, Իսահակյանը և ուրիշները («Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին». Ա.Պեպանյան, Հ. Թովմասյան), չէին բողոքի իրենց ժամանակվա հասարակությունից:

Ու, ըստ այդմ, «մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու» մասին խոսքի առումով պետք է հասկանալ դրա ճիշտ հակառակը: Այսինքն, եթե կառավարությունը լավը չէ, ապա դա գալիս է նրանից, որ լավը չեն առաջին հերթին Նիկոլն ու Աննան: Եվ նրանց լավագույն տարբերակն էլ չի կարող լինել ավելի լավը: Այդպիսին է հասարակագիտական կանոնը, այդպիսին է խոսքի տրամաբանությունը:

Ու ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող (և այլն, և այլն) դառնալու երազանքն արժանի է ավազին գրվելուն՝ եթե նույնիսկ այն բարձրաձայնողը լիներ ազնիվ՝ գոնե ինքն իր հետ: Ի դեպ, «ավելիների» շարքում բացակայում է հենց ազնվությունը: Ինչը պատահական լինել չէր կարող, քանի որ նման տեքստը գրվում է ոչ թե մեկ շնչով, այլ անընդհատ մտմտալով: Ու այդ պարագայում ազնվության բացակայությունն ամենից լավ է բնութագրում դրա հեղինակին: Եւ նրա շարադրածի իրական արժեքը:

Ինչ մնում է մեկ ամսում մեկ գիրք կարդալուն, ապա դրա դեմ լինել չեմ կարող: Գուցե ինչ-որ պահի՝ երբ ինքն ու իր քաղաքացիական ամուսինը այլևս չլինեն երկրի տերեր, կարող է հրաշք պատահել, ու իրենք բռնեն գործած մեղքերը քավելու ճանապարհը: Որովհետև, իրավամբ, անքննելի են Աստծո գործերը…

Բայց այն, ինչ կատարվում է այսօր ամենից ավելի կեղտոտված հոգևորականներով եկեղեցին իբրև թե բարենորոգելու առումով, քիչ հույսեր է թողնում, որ կարող է տեղի ունենալ նման վերջաբան:

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Ձեր զավակները աղոթքով սպասում են, որ կրկին Ճրագալույցի լույսը իրենց ընտանիք տանեն Ձեր ձեռքում վառվող ճրագից, սիրելի Սրբազան Հայր. Արագածոտնի թեմ
Next: Սուրբ Ծննդյան խորհուրդը

Related Stories

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Arshak Sadoyan
  • Կարծիք

Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան

infomitk@gmail.com 15 hours ago 0
rubio lavrov
  • Կարծիք
  • Կեղտոտ լվացք

Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»

infomitk@gmail.com 14 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.