Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերի Հունանյանը իր վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել է Ռոման Քասինյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Վարուժան Սարհատյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Ռաֆիկ Էվինյանին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածքներն ասում էին, որ «BMW»-ի վարորդը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Պարեկային ծառայությունը պարզում է նաև արդյոք նշված 3 ավտոմեքենաներին «BMW X3»-ն է բախվել, թե նրա բախումից հետո տեղի է ունեցել շղթայական բախում:







Բաց մի թողեք
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում. Լուսանկար
Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է