01/02/2026

Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ Լուսանկար

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025-ի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության:

«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ հայցադիմումի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10 հազար դրամով եւ բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 միավոր։

Տեղեկացանք, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ։ Դատավոր Մհեր Պետրոսյանն ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով պարեկների որոշումը։

Blog Image