Հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Արարատի մարզային քրեական ոստիկանները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։
Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք
Դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդը
Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ. Ռոբերտ Ամստերդամ