Ընտրություններին մնաց մեկ տարի: Լավ կլիներ, որ այդ ժամկետը խելացի օգտագործեինք, եւ ՔՊ-ն ընտրություններին չհասներ, բայց եկեք իրատես լինենք եւ արձանագրենք, որ դրա հույսը փոքր է, եւ եթե ֆորսմաժոր չլինի, ապա շուտով կմտնենք նախընտրական քարոզչության փուլ:
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ այդմ էլ` շուտով կսկսվի կատաղի քաղաքական պայքար քաղաքական ուժերի միջեւ (եթե արդեն չի սկսվել):
Ոմանց համար դա լինելու է պայքար՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին ու իր ՔՊ-ին իշխանությունից զրկելու, մյուսների համար` իշխանություն վերցնելու, երրորդների համար` ուղղակի մի քանի մանդատ ունենալու համար: Միանգամից ասեմ, որ պայքարի բոլոր ձեւերն էլ ընդունելի են, բացի մեկից` իրար դեմ աշխատելուց, իրար տակ փորելուց:
Հասկանալի է, որ ոչ իշխանական ուժերը նաեւ միմյանց հետ են մրցակցում, եւ խանդը բնական է, բայց երբ երկրի առջեւ նման խնդիրներ են կանգնած, եւ սա մեկ քաղաքական ուժի ու մի հոգու պայքար չէ, խանդն ու իրար դեմ աշխատելը պետք է մերժվեն, դադարեցվեն, դատապարտվեն:
Չեմ ուզում հայտնի լեքսիկոնը կիրառել, թե ով խփում է մեկ այլ ընդդիմադիր ուժի, ուրեմն աշխատում է Նիկոլի օգտին, բայց բոլոր նորմալ մարդիկ, որոնք իշխանության գալու ծրագիր չունեն, մանդատ չեն ուզում, պետք է մի հարցի շուրջ պայմանավորվեն. որ ուժը սկսի մեկ այլ ընդդիմադիր ուժի դեմ աշխատել, պետք է զրկվի հանրային աջակցությունից, մերժվի եւ ուղարկվի արխիվ: Բավական է:
Մենք այլեւս իրար միս ուտելու ռեսուրս չունենք: Բոլոր կիրթ, գրագետ, հայրենիքը սիրող մարդիկ պետք է կոնսենսուսի գան` չենք խփում իրար, ներընդդիմադիր գզվռտոցների մորատորիում ենք հայտարարում` մինչեւ 2026 թվականի աշուն: Մինչեւ երկրի կառավարումը հիմնովին ձախողած ուժին-անձին կզրկենք իշխանությունից եւ նոր իշխանություն կձեւավորենք երկրում:






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև