Հունվարի 31-ին Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցով անցնելիս Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նկատել Է, որ մի քաղաքացի ընկած է գետնին և գտնվում է անօգնական վիճակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, շտապօգնության խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել տղամարդուն, ապա մի քանի քաղաքացիների օգնությամբ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

***
Հունվարի 31-ին՝ ժամը 14։40-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են «Mercedes-Benz», «Nissan», «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:






Բաց մի թողեք
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար
Քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել ԱՄՆ-ից, նոր մեծ խումբ, նոր ինքնաթիռ է ժամանել Նահանգներից
Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը