20/01/2026

Թրամփի ախորժակը Գրենլանդիան ուտելիս բացվում է, հիմա էլ Իսլանդիան է ուզում 52-րդ նահանգ դարձնել

Իսլանդիան կդառնա ԱՄՆ 52-րդ նահանգը։

Իսլանդիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Բիլ Լոնգը, ըստ լուրերի, այս մասին կատակել է Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բիլլի Լոնգը, որը Թրամփի կողմից Իսլանդիայում դեսպանի թեկնածու է առաջադրվել, կատակել է Կոնգրեսի անդամների հետ այն մասին, որ Իսլանդիան կդառնա 52-րդ նահանգը, իսկ ինքը՝ նրա նահանգապետը», – հաղորդում է Politico-ն։

Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Կանադան կդառնա ԱՄՆ-ի հերթական նահանգը, ինչը մեծ լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև։

ԱՄՆ-ի «ախորժակը» բացվել է․ հիմա էլ Իսլանդիա՞ն են ուզում զավթել