Որքան Նիկոլ Փաշինյանի վախերն ու անհանգստությունները խորանում են, այնքան ավելի վայրագ միջոցների է դիմում ընդդիմադիրների նկատմամբ: Բացառապես քաղաքական նկատառումներով «իրավապահ» գործիքակազմի ակնհայտ ապօրինի կիրառմանը զուգահեռ՝ քարոզչական «մարտի է նետել» տարատեսակ սատելիտների՝ քպական, թե քպամերձ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նպատակը հստակ է՝ առավելագույնս փորձել վարկաբեկել ընդդիմադիր գործիչներին և ուժերին: Ու այդ նպատակին հասնելու ճանապարհին, ինչպես միշտ, Փաշինյանը ոչ մի միջոցի առջև կանգ չի առնում, ընդհուպ՝ ակնհայտ կեղծ, շինծու տեղեկություններ հրապարակ նետելը:
Օրինակ՝ վերջին օրերին իշխանական որոշ «խոսափողներ» շրջանառության մեջ են դրել թեզ, թե գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Ռուսաստանի հետ կնքված զենքի պայմանագրերը չեն կիրառվել, Հայաստանը զենք չի ստացել:
«Փաստը» դիմեց Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ պայմանագրերի մասին է խոսքը: «Շատ պարզունակ են աշխատում իշխանություններն իրենց հակաքարոզչության մեջ: Նույնիսկ ակնհայտ, հեշտ ապացուցելի փաստերն են կեղծում ամբողջովին:
Ամբողջ հարցն այն է, որ իմ պաշտոնավարման օրոք բացարձակապես ոչ մի պայմանագիր չի կնքվել, ավելին իմ՝ պաշտպանության նախարար նշանակվելու պահին ինձանից առաջ ստորագրված պայմանագրերի մատակարարումներն արդեն դադարեցված են եղել:
Հակառակը, ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ նախկինում կնքված պայմանագրերի սահմաններում զենք բերել, ինչը, թեկուզ ոչ մեծ ծավալներով, բայց հաջողվել է: Իշխանությունները ուրիշներին սևացնելու փոխարեն թող պատասխանեն, թե ինչու էին գնումներն իրականացնում մասնավորի միջոցով:
Ռուսները պատրաստ էին հենց գործարանից ուղղակի մատակարարում իրականացնել, բայց սրանց ձեռք չէր տալիս դա, և աշխատեցնում էին մասնավորի միջնորդության սխեման, ինչը բարդություններ էր ստեղծում մատակարարման գործում:
Թե ինչու էին դրանում շահագրգռված, թող իրենք պատասխանեն»,-ասաց Արշակ Կարապետյանը:






Բաց մի թողեք
Ռուս կոմպոզիտորների ամենահայտնի բալետները՝ երգեհոնով. Լուսանկարներ, Տեսանյութեր
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…