31/01/2026

Ինձ անձամբ թերթերը գնելու բազմաթիվ առաջարկներ են եղել և մերժվել են․ Հայկ Գևորգյան․ Տեսանյութ

Նախօրեին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ թեժ քննարկում էր ծավալվել ընդդիմության և վարչապետ  Նիկոլ Փաշինյանի միջև։

Մասնավորապես քննարկման առարկա էր դարձել 2025-ի տարեվերջյան պարգևավճարները և «Հայկական ժամանակ» օրաթերթի չվաճառված համարների դիմաց իբր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից գումար տրամադրելը։

«Որովհետև մենք մեր սեփական «Միշիկը» չունենք և չենք ուզում ունենալ, որ մտնի պաշտոնյաներին ծրարով փող տա, և չենք էլ ունենալու»,- ասել էր վարչապետը:

Պատգամավոր Հայկ Գևորգյանը դեռ 2020-ին էր factor.am-ի հետ զրույցում հերքել «Հայկական ժամանակ» օրաթերթի վերաբերյալ արված՝ իրականության հետ կապ չունեցող այդ հայտարարությունները, մասնավորապես այն, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյան ՀԺ-ին ժամանակին ֆինանսավորել է՝ չվաճառված թերթերի համար։

«Թերթն ուներ ամենամեծ տպաքանակը, և մենք թերթերի վերադարձի խնդիր չունեինք։ 100 տոկոսով հերքում եմ։ «Հայկական ժամանակ»-ի թերթերը գնելու մի քանի փորձեր եղել են։ Ինձ անձամբ թերթերը գնելու բազմաթիվ առաջարկներ են եղել և մերժվել են»,- շեշտել էր պատգամավորը։

Մանրամասները՝ 2020 թվականին հրապարակված տեսանյութում: