Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում, երբ համացանցը անսահմանափակ հնարավորություններ է տալիս մարդկանց, աշխարհում պոռնո ֆիլմերն ու տեսանյութերը առավել քան երբևէ մեծ պահանջարկ են վայելում:
Եթե առաջներում պոռնոյի սիրահարները բավարարվում էին միայն ամսագրերում պատկերված մերկ կանանց լուսանկարներով, իսկ 90-ականների վերջերին և 2000-ականներին Video և DVD սկավառակներով, ապա այժմ այս առումով համացանցը մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց, առանց որևէ սահմանափակումների դիտել 18+ տեսանյութեր:
Ոմանք պնդում են, որ պոռնոյի ամենապահանջված տեսակը «amateur»-ն է` իրական ու ոչ պրոֆեսիոնալն պոռնոն, որտեղ հերոսները շարքային մարդիկ են, առանց որևէ բեմականացման և ավելորդ ֆանտազիաների…. պոռնոյի այս տեսակը մեծ տարածում ունի հատկապես Տելեգրամ հարթակում և հիմնականում վճարովի է:
Տելեգրամ ալիքների ուսումնասիրությունները մեզ ցույց տվեցին, որ Հայաստանում ևս շատերը նկարահանում են իրենց մասնակցությամբ պոռնո տեսանյութեր և գումար աշխատում իրենց սեփական պոռնոպրոդուկտը այդ հարթակներում վաճառելով: Similarweb միջազգային վիճակագրական ու վերլուծական հարթակի միջոցով «Հրապարակը» փորձեց պարզել, թե նախ Հայաստանը պոռնո կայքեր մուտք գործելու գծով ո՞ր տեղում է, ապա ի՞նչ ժանրի ու տեսակի սեքս տեսանյութեր է նախընտրում:
Գուցե զարմանալի թվա, սակայն ըստ Similarweb-ի Հայաստանը պոռնո կայքեր մուտք գործելու առումով ոչ առաջին թոփ տասնյակում է, ոչ երկրորդ, ոչ երրորդ, ոչ էլ անգամ չորրորդ: Բայց դա բնավ չի նշանակում, որ հայերը չեն նախընտրում դիտել պոռնո: Similarweb-ում ուսումնասիրելով օրինակ՝ «Pornhub», «Xvideos», կամ «XNXX» պոռնո ամենահայտնի կայքերը, նկատեցինք, որ հիմնական սպառողները մեծ երկրներն են՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Բրազիլիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և այլն։
Հայաստանն առաջատարներից չէ, որովհետև բնակչությունը քիչ է, ընդհանուր պատկերը փոքր է համաշխարհային մասշտաբով: Պարզեցինք, որ Հայաստանը վերջին տարիների վիճակագրությամբ պոռնո կայքեր մուտք գործելու առումով 40-60-րդ տեղում է, ինչպես հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Մենք նաև ուսումնասիրեցինք հայերի կողմից ամենանախընտրելի պոռնո ժանրերը:
Պարզվում է՝ հայերը ամենաշատը նախընտրում են հետերոսեքսուալ դասական պոռնո, Amateur (ոչ պրոֆեսիոնալ) ու իրական պոռնո, MILF/ mature women 45-ից բարձր կանանց մասնակցությամբ պոռնո, Soft/ romantic բովանդակություն՝ թեթև, ռոմանտիկ ու ոչ ագրեսիվ ոճի: Ըստ Similarweb վիճակագրության՝ հայերը պոռնո ֆիլմեր ու տեսանյութեր հիմնականում նախընտրում են ռուսերեն լեզվով:
Կանանց մասնակցության մասին կարևոր փաստ
Pornhub-ի վիճակագրություններից մեկում նշվել է, որ Հայաստանում պոռնո դիտելու կանանց մասնակցությունը համեմատաբար բարձր է ավելի քան 45–50%-ով, քան տղամարդկանց մոտ է և հենց դա է պատճառը, որ ըստ վիճակագրության հայերը նախընտրում են ոչ ագրեսիվ ու զգացմունքային բովանդակությամբ տեսանյութերը:
Ինչն է համեմատաբար քիչ տարածված Հայաստանում
Ըստ Similarweb-ի վիճակագրության, Հայաստանում պոռնոյի սիրահարները գրեթե չեն նախընտրում՝ ծայրահեղ ազատ կամ ֆետիշային ուղղությունները, բռնի կամ ագրեսիվ սեքսը: Ըստ Similarweb-ի, այն պայմանավորված է մշակութային առանձնահատկությունների ու հայերի պահպանողական տեսակի հետ:






Բաց մի թողեք
Հունվարի 20-ի աստղագուշակ․ Ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում