02/01/2026

Իրանում քաոս է զարգանում, անգամ Ղուրան են այրել

Իրանի արևմտյան Համադան քաղաքում ցուցարարները այրել են Ղուրանը և այլ կրոնական գրքեր։

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 20 հոգուց բաղկացած մեկ այլ խումբ փորձել է հարձակվել քաղաքի Հոզ-Աղա մզկիթի վրա, սակայն անհաջողության է մատնվել. նրանց կանխել են իրավապահ ուժերը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, որոնք սկսվել են երկրի ծանր տնտեսական իրավիճակից և կառավարության գործողություններից դժգոհությունից՝ ռիալի կտրուկ անկումից հետո։