03/01/2026

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է:

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ:

Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության:

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն կսրի իրավիճակն ու վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին»։