Լրահոսից երկու ցնցող լուր եմ առանձնացրել:
Հրապարակ թերթը գրել է․ Դրանք եթե ոչ երկիրը, գոնե ցանկացած մարդու գիտակցությունը կցնցեն։
1. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքի մայթերն ու փողոցները սառցաշերտերից զերծ պահելու իր մտահոգությունը արտահայտել է այսպիսի նախադասությամբ․«Նոր տեխնոլոգիա է պետք փորձարկենք, օրինակ՝ ջրի լուծույթով աղի նախօրոք ցանումը փողոցներում և մայթերում»։
Այս խրթին նախադասությունը փորձենք թարգմանել․ տեխնոլոգիան դեռ չկա, չի փորձարկվել, աղն էլ դեռ չի ցանվել, բայց գաղափարն այնքան «նոր» է, որ ինքնին ներկայանում է որպես հայտնագործություն։ Համոզված եղեք՝ աշխարհն էլ չի մնա անտարբեր։ Այս «նոր տեխնոլոգիան» շուտով կփորձեն պատենտավորել և կիրառել իրենց «հետամնաց» քաղաքներում։
2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իաննիսյանը հերթական «ցնցող» միտքն է հնչեցրել․ «Սահմանադրությունը փոխելով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է կարճացնել Ալիևի լեզուն»։
Հարց է ծագում․ եթե լեզուն հանարովր է կարճացնել, ինչո՞ւ Ալիևի պահանջները չեն պակասում, իսկ սպառնալիքները՝ չեն մեղմանում։ Ինչպե՞ս է ստացվում, որ «լեզուն կարճացնողը» նույն այդ Ալիևի առաջ կանգնում է խոնարհ, հնազանդ ու լուռ: Ամենադիպուկը սա վերլուծել է մեկնաբան Վարդան Հակոբյանը․«Սահմանադրությունը փոխելու մտադրությունը նույնն է, ինչ եթե բռնաբարվողը սիրահոժար թույլ տա բռնաբարությունը՝ այդպիսով դիմացինին զրկելով բռնաբարելու հաճույքից»։
Իմիջիայլոց, արձագանքները սրանով չեն սահմանափակվել․«Այլմոլորակային արարած», «Դուս կուդա», «Դեռ կարողանում է խոսե՞լ»…






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև