Հուլիսի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 21։30-ի սահմաններում Արևշատ գյուղում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Վահագն Էլբակյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ռոման Ղազարյանին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն. օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ ամենաբարձր աստիճանի խմած վիճակում։ Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Բուդանովին նշանակել է աշխատակազմի նոր ղեկավար․ Ուկրաինան հրամայել է՝ ռուսական զորքերի առաջխաղացման պատճառով, տարհանել 3000 երեխաների և ծնողների երկու շրջաններից
Առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են բազմաթիվ բնակավայրեր
ՀԷՑ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 40 բողոք․ «Հանրային հսկող»