19/01/2026

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր․ Լուսանկար

Հունվարի 15-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են BMW-ն և Chevrolet-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։