19/01/2026

Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազոր։

Այս մասին հայտնել են կոմիտեից։

Վերջիններս մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի (9 միլիոն ՀՀ դրամ) կաշառք ստանալու համար։