19/01/2026

Կրասնոդար – Երևան չվերթը կրկին չեղարկվել է, ինչու ․․․

«Աերոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ 

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներից։

Հունվարի 12-ին Կրասնոդար–Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։

«Ռոսավիացիայի» տեղեկություններով՝ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան․ հանվել էին թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները։

Բայց, ինչպես պարզվում է, այսօրվա չվերթը ևս չի կայանա։

Բացի այդ, ուշացումով Երևան կժամանեն Միներալնիե Վոդիից և Մոսկվայից մեկնած ինքնաթիռները։