20/01/2026

Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից, Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը կազատվի պաշտոնից։

Ըստ նույն տեղեկությունների՝ նրա փոխարեն նախարար կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան՝

Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 12-ին հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն է: