01/02/2026

Հարսանիքի բոլոր հյուրերին ստուգել են, որ Փաշինյանը հանգիստ քեֆ անի

Երեկ հարսանիքների, քեֆ-ուրախություն, խնջույքների մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Իջևանի Քարվանսարա ռեստորանային համալիրում հարսանիքի է մասնակցել: 

Փաշինյանի հարսանքի գնալը հյուրերի շրջանում քննարկման առարկա չէր դառնա, եթե վարչապետի անվտանգության աշխատակիցները, հյուրերին մեկ առ մեկ չստուգեին:

Հարսանիքի հյուրերից մեկը պատմել է, որ մոտ 400-500 մարդ է ներկա եղել հարսանիքին: Անվտանգության աշխատակիցները հերթով բոլորին ստուգել են, զննել և նոր միայն ներս թողել:

Նա ասում է, որ հյուրերից ոմանք սկսել են ծաղրել իրավիճակը և հայտարարել են, որ անգամ այլ երկրի սահման հատելիս նման զննության չեն ենթարկվում, ինչպես մի սովորական հարսանիքի մասնակցելիս: