31/01/2026

Հունվարի 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր

Ազգային ժողովն ընդունեց օրենքի նախագիծը, որով Հունվարի 27-ը սահմանվեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:

Այդ օրը կլինի ոչ աշխատանքային:

«Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը։ Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային։

Շնորհակալ ենք նախագահին ըմբռնման համար։

Փառք նահատակներին, խաղաղություն նրանց ժառանգներին, հարազատներին ու բոլորիս»,- սոցցանցի իր էջում գրել է Ռուբեն Ռուբինյանը։