Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա ապրիլի քսանվեցին։
Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։
Համաձայն Սուրբ Աթոռում ընդունված կարգի, Սրբազան Քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա մահվան 4-րդ օրվանից մինչեւ 6-րդ օրն ընկած ժամանակահատվածում, որը համապատասխանում է ապրիլի 25-27-ին։ Սուրբ Աթոռը դեռեւս պաշտոնապես հայտարարություն, սակայն չի արել այս առնչությամբ։
Իտալական մամուլում առկա հրաարակումների համաձայն, Սուրբ Պետրոսի Աթոռի նոր գահակալի ընտրությունը տեղի կունենա մայիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում։
Ընդ որում, նոր Պապ ընտրող կարդինալների ժողովը՝ Կոնկլավը, կարող է ավելի շուտ էլ տեղի ունենալ, եթե մասնակցելու իրավունք ունեցող կարդինալները կարողանան ավելի շուտ էլ ժամանել Սուրբ Աթոռ։ Նախօրեին բացվել է հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի կտակը։ Նրա վերջին ցանկությունն այն է եղել, որ հուղարկավորվի ոչ թե Վատիկանում, այլ՝ Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում։ Բացի այդ, ցանկացել է, որ իր հուղարկավորությունը լինի չափազանց համեստ։ Corriere della Sera-ն նշում է, որ հանգուցյալ Պապը ցանկացել է, որ իր գերեզմանը լինի չափազանց համեստ, ունենա միայն գրություն՝ «Franciscus» բովանդակությամբ՝ առանց որեւէ զարդարանքի։






Բաց մի թողեք
Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար
Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ
Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին