Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվել Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում։
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է։ Երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Ճրագալույց, ճրագ լուցանել նշանակում է՝ ճրագները վառել: Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցին ավետում է Քրիստոսի Ծննդյան բարի լուրը` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ»: Մարդիկ դուրս են գալիս պահեցողությունից: Իրենց հետ վերցնում են եկեղեցում վառած ճրագներն ու լուսավորելով փողոցները՝ տուն հասցնում օրհնությունը:
«Աստված 3-րդ օրն ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ, և 4-րդ օրը ստեղծեց լուսատուները: Այսինքն՝ խոսքը ոչ թե արևի լույսի մասին է, այլ մարդու ճանաչողության, ճշմարտության փայլատակման մասին է: Ճրագալույցն ունի ճշմարիտ լույսի ծագման խորհուրդը:
Բոլորը փառաբանում են Տիրոջը, շատ խնդիրներից հեռու ենք, որովհետև, երբ խոսում ենք Աստծուց ու Նրա ճշմարտությունից, մեզ հասկանում է մեր դիմացինը: Ցավոք հաճախ մեր հարազատները չեն ընկալում Աստծո ներկայության կարևորությունը:
Միայն եկեղեցուց ճրագը վերցնելն ու տուն հասցնելը բավական չէ, որ համարենք՝ քրիստոնյա ենք: Հոգևորականը հիշեցնում է՝ նման ծիսակարգերը մտածված են՝ մարդուն իրական քայլերի մղելու, ոչ թե դրանք փոխարինելու: Ծիսական որևէ գործողություն, բարեպաշտական որևէ սովորություն չպիտի լինի՝ ի հաշիվ կենդանի Աստծո և կենդանի քրիստոնեության:
Նիկոլ Փաշինյանը տիրադավ բարձրաստիճան հոգևորականների հետ Ճրագալույցի պատարագի է մասնակցում Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հատկանշական է, որ այս պահին եկեղեցում գրեթե մարդ չկա, միայն ոստիկանության աշխատակիցներն են։
Նույն պահին Ճրագալույցի պատարագ է տեղի ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը գլխավորում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Իսկ Կոմիտասի պողոտայում գործող Սուրբ Խաչ եկեղեցում ճրագալույցի պատարագից առաջ ու ընթացքում էլեկտրաէներգիա չկար, ասում են՝ վերջում է միայն վերականգնվել։






Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը