19/01/2026

Մենք ուզում ենք, որ «Աստղային ճանապարհն» իրականություն դառնա․ Իլոն Մասկ

Մենք ուզում ենք, որ «Աստղային ճանապարհն» [ամերիկյան սերիալ “Star Trek”] իրականություն դառնա, հայտարարել է SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

«Մենք ուզում ենք, որ «Աստղային նավատորմի» ակադեմիան իրականություն լինի, այլ ոչ թե պարզապես գիտաֆանտաստիկա։ Մեծ տիեզերանավեր՝ մարդկանցով, որոնք թռչում են դեպի այլ մոլորակներ… և, ի վերջո, մեր սեփական արեգակնային համակարգից այն կողմ»,- նշել է Մասկը: