Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը սրվի։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հույս ունենալ հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան այդ նպատակով մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։






Բաց մի թողեք
«Փայլուն գործողություն». Թրամփը հաստատել է Վենեսուելայում իրականացված ռազմական օպերացիան
Վենեսուելայի պաշտպանության նախարարը ողջ է, տեսաուղերձով է հանդես եկել, երկրում արտակարգ դրություն է
Ինչու է ձերբակալվել Վենեսուելալի նախագահը․ պարզաբանում է ԱՄՆ պետքարտուղարը. Լուսանկար