Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Գյումրիի «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նա նշել է, որ սպասում են քննիչի գրությանը՝ տեսակցելու համար 70-ամյա Խալաթյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել եր «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանը, նույն ինքը՝ Գյումրիում հայտնի «Չոռնի Անոն»:
Հրապարակումների համաձայն՝ «Չոռնի Անոն» ու մի շարք անձինք ընտրակաշառք են բաժանել:






Բաց մի թողեք
Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին