Մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն հանվում է 0,25 տուգանային միավոր։
ՆԳՆ տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ միաժամանակ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։
1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 հազար դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։
Փոփոխությունները կգործեն ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների նկատմամբ։
«Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է»,- ասված է հաղորդագրության մեջ։






Բաց մի թողեք
Հունվարի 20-ի աստղագուշակ․ Ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում