19/01/2026

Նիկոլազավր․ Շմավոն քահանան մեկ տարի առաջ թունդ ընդդիմադիր էր․ Լուսանկար

Օրեր առաջ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանը:

Համացանցը ողողվեց նրա հասցեին քննադատություններով, անգամ տեղեկություններ կային, որ նա միացել է տիրադավներին` շանտաժի միջոցով։

Ֆեյսբուքը, համացանցը թույլ են տալիս հիշեցնելու, ով է եղել Շմավոն քահանան մեկ տարի առաջ` ընդդիմադիր։

Ներկայացնենք նրա մի գրառումը, որը արել է 2024 թվականի մայիսի 29֊ին, երբ ոստիկանները խոչընդոտել էին կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։

«Ահավասիկ նիկոլապաշտ – նիկոլազավր վիճակը մեր օրերում։ Տեսնես այս ոստիկանները գոնե հասկանում էին, ինչ են անում, թե պարգեւավճարի ստրկաբարո պայքար էին մղում»։