Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինի վերընտրվելը ՌԴ նախագահի պաշտոնում չի համարում ժողովրդավարական կամքի արտահայտություն՝ նախապես շնորհավորելով նրան «հաղթանակի» կապակցությամբ։
Իր սարկազմիկ շնորհավորանքը Միշելը հրապարակել է իր «X»-ի իր միկրոբլոգում Ռուսաստանում նախագահական «ընտրությունների» քվեարկության հենց առաջին օրը:
Միշելը հեգնանքով շնորհավորել է Պուտինին առաջիկա անվիճելի «հաղթանակի» կապակցությամբ։
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Առանց ընդդիմության, առանց ազատության, առանց ընտրության»,- գրել է Միշելը։
Հշեցնենք՝ այսօր՝ մարտի 15-ին մեկնարկել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը:
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։






Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով