Իրավիճակը Թեհրանում շարունակում է լարված մնալ, hարևան Իրանում իրավիճակը օր օրի անվերահսկելի է դառնում:
Իրանում դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի զոհերի թիվն, ըստ ակտիվիստների, հասել է 2571-ի։
Ամին Դարյուշին, ով ուսանում է Սպահանի պետական համալսարանում, երեկ տեղափոխվել է Հայաստան: Նա մի կերպ է հասել Հայաստան, քանի որ թռիչքներն անընդհատ հետաձգվում են: Ամին Դարյուշինը նշեց, ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունները հիմնականում տեղի են ունենում գիշերները. «Հազարավոր մարդկանց դիակներ փռված են գետնին, բազմաթիվ քաղաքացիներ ու իրավապահ համակարգի ծառայողներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել փոխհրաձգության հետևանքով, սակայն համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում նրանց: Թե´ ցուցարարները և թե´ իրավապահները զինված են, դա է պատճառը, որ ամեն ինչ դուրս է վերահսկողությունից»:
Ցուցարարները կանգ չեն առնում. անհնազանդության ու անկարգության ակցիաները տարածվել են Իրանի խոշոր քաղաքներում. «Ինտերնետի ու բջջային կապի իսպառ բացակայության պայմաններում անհնար է ապրել Իրանում: Ոչ մի գերատեսչություն որևէ հաղորդագրությամբ բնակչությանը ոչինչ չի տեղեկացնում: Ես եկա Հայաստան, բայց ծնողներս դեռ այնտեղ են, չցանկացան գալ: Շատ անհանգիստ եմ»:
Դոնալդ Թրամփը «Truth Social» հարթակում գրել է. «Իրանցի հայրենասերներ, շարունակեք ցույցերը, գրավեք ձեր կառույցները»։ Թրամփը կոչ արեց ամերիկացիներին և ԱՄՆ դաշնակիցներին լքել Իրանը: Նա նաև «հաղթանակ» որակեց Իրանի դեմ իր գործողությունների նպատակը: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերին «զգալի թվով» զոհեր են եղել:
Ըստ ակտիվիստների տրամադրած տվյալների՝ զոհերից 2403-ը ցուցարարներ են, իսկ 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Զոհերի թվում կա 12 երեխա։ Խումբը նշել է 18 100 մարդու ձերբակալության մասին։






Բաց մի թողեք
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում. Լուսանկար
Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է