19/01/2026

Շտապ բուժօգնության աշխատողների աշխատավարձերը կբարձրանա՞ն

ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։

Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում: