Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն:
«Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Մեր նկարահանող խումբը գնացել էր նրա տեսակետը լսելու և հասկանալու՝ ու՞մ է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին: Եւ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Գյումրիում։
Պարզվեց, Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին՝ նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն վերցնենք:
Արդեն շուրջ 40 րոպե մեր լրագրողը գտնվում է այստեղ, սպասում է ավագանի անցած թիմի ղեկավարին։
Հիշեցնենք, որ ավագանի անցած ուժերը եւ թեկնածուներն արդեն իրենց տեսակետը հրապարակել են, հայտնել են, որ պատրաստ են համախմբվելու, միայն ինքն է մնացել, որ չի հայտնել իր դիրքորոշումը։ Առավել ևս, որ իր դիրքորոշումից է կախված` ՔՊ֊ն Գյումրիում կմնա՞ իշխանության, թե՞ կզրկվի իշխանությունից։






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև