20/01/2026

Ողբերգական դեպք՝ Լոռիում, գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղա է մաhացել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողներին երեխայի տատիկը հայտնել է, որ երեխան ակնհայտ անվնաս վիճակում գնացել է իրենց տուն՝ իր միայնակ լինելու պատճառով հետը մնալու և ամանորը միասին նշելու համար, որից հետո լողանալու նպատակով մտել է իրենց լոգարան, սակայն շուրջ 30 րոպե լոգարանից դուրս չգալու պատճառով ինքը անհանգստացել և մտել է լոգարան, որտեղ մերկ վիճակում, բերանքսիվայր ընկած, անգիտակից հայտնաբերել է երեխային, որից հետո գյուղից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հարազատների ներկայությամբ մահացել է։

Արտաքին զննությամբ դիակի ճակատին՝ աջ հատվածում, հայտնաբերվել է վնասվածքին բնորոշ հետք, նախնական զննությամբ մարմնի վրա այլ հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։