«Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Armlur.am-ին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանը։
Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գեւորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։
Արդյունքում, միջնորդությունները բավարարվել են եւ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գեւորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել»։






Բաց մի թողեք
Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական
Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետները»