26/01/2026

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ու Ուկրաինական հարցը, կարելի է ապագայում կրկնօրինակել նաև Հայաստանի համար

Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ինչպես երեկ նշվեց, 28 կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել։ Մենք կքննարկենք իրավիճակը ինչպես եվրոպացի առաջնորդների, այնպես էլ այստեղ՝ G20-ի շրջանակներում գտնվող առաջնորդների հետ։

Ես նաև կկապվեմ նախագահ Զելենսկիի հետ՝ այս հարցը քննարկելու համար։ Կարևոր է մեկ հիմնական սկզբունք. մենք միշտ հետևել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ստացել է պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ Թրամփի ծրագիրը։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նամակ է ուղարկել Եվրամիության երկրների ղեկավարներին՝ նշելով Ուկրաինայի համար ֆինանսավորման տարբերակներ, նրանց կոչ անելով շտապ որոշում ընդունել:

Այս մասին գրում է Reuters-ը, որի տրամադրության տակ է հայտնվել նամակը։Ֆոն դեր Լայենը նշել է, որ առկա է Ուկրաինայի ֆինանսավորման երեք հիմնական տարբերակ, մասնավորապես՝ օգնություն, որն անդամ պետությունների կողմից տրամադրվում է դրամաշնորհների տեսքով, վարկ, որը կարող է ֆինանսավորվել ֆինանսական շուկաներում ԵՄ-ի փոխառությունների հաշվին, կամ վարկ՝ ապահովված սառեցված ռուսական ակտիվներով։

«Այժմ չափազանց կարևոր կլինի արագ հասնել հստակ հանձնառության այն բանի շուրջ, թե ինչպես ապահովել, որ Ուկրաինայի համար անհրաժեշտ ֆինանսավորումը համաձայնեցվի Եվրոպական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում», – ասվում է նամակում։

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ երեք տարբերակները կարող են օգտագործվել համակցված կերպով կամ կարող են հաջորդել մեկը մյուսին:ԵՄ-ում ռուսական սուվերեն ակտիվների գումարը կազմում է մոտավորապես 140 միլիարդ եվրո: Բելգիան դեռևս համաձայնություն չի տվել ռուսական սուվերեն միջոցների օգտագործման համար։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Եվրամիության երկրներին մինչև դեկտեմբեր համաձայնության գալ հաջորդ երկու տարիներին Ուկրաինայի ռազմական և ֆինանսական կարիքները հոգալու ծրագրի շուրջ, որը գնահատվում է 135,7 միլիարդ եվրո։ Այդ մասին ասվում է երկուշաբթի ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, հաղորդում է Reuters-ը:

Փաստաթղթում Ֆոն դեր Լայենն ընդգծում է Ուկրաինայի «հատկապես հրատապ» ֆինանսավորման անհրաժեշտությունը 2026 և 2027 թվականներին՝ 83,4 միլիարդ եվրո ուկրաինական բանակի ֆինանսավորման և 55,2 միլիարդ եվրո՝ տնտեսության կայունացման ու բյուջետային դեֆիցիտի վերացման համար։

Եվրահանձնաժողովը եվրոպական երկրներին առաջարկել է բացը լրացնելու երեք տարբերակ՝ 90 միլիարդ եվրո անդամ պետությունների երկկողմանի ներդրումների տեսքով։ Օգնությունը կտրամադրվի որպես չվերադարձվող դրամաշնորհ և կհաշվառվի անդամ պետության ազգային բյուջեում, ներառյալ՝ դրանց հետ կապված տոկոսային վճարումները։

90 միլիարդ եվրո՝ համատեղ պարտք։ Տոկոսները կծածկվեն կամ ազգային երաշխիքներով, կամ դաշինքի ընդհանուր բյուջեով։

Եվ 140 միլիարդ եվրո՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հիման վրա փոխհատուցման վարկերի տեսքով։ Կիևը պարտավոր կլինի վարկը մարել միայն այն բանից հետո, երբ Մոսկվան համաձայնի փոխհատուցել վնասը։

Գործակալությունը հայտնում է, որ Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ որոշում պետք է կայացվի ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ից 19-ը:

Լրագրողները կարծիք են հայտնել, որ Հունգարիան և Սլովակիան կարող են արգելափակել Կիևի ֆինանսավորման համար օգտագործվող ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը՝ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի պատճառով: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են, որ հնարավոր օգնությունը կարող է հայտնվել սխալ ձեռքերում: