Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը` Ագրարային համալսարանի ուսխորհրդի քարտուղարը, աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: Սպառողներն արդեն կարող են հանգիստ լինել, քանի որ սննդամթերքի անվտանգության ոլորտն այլեւս հուսալի ձեռքերում է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հիշեցնենք, որ Չալաբյանի դեպքից հետո Ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը Թոռնիկին նախ նշանակել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա՝ մարքեթինգի եւ զարգացման բաժնի առաջատար մասնագետ: Սննդի անվտանգության տեսչությունից հաստատեցին մեր լուրը` Թոռնիկ Ալիյանն աշխատանքի է անցել Սննդի անվտանգության Երեւանի կենտրոնում` որպես փորձագետ:







Բաց մի թողեք
Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական
Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետները»