31/01/2026

Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին, տեսանյութում՝ ցուցադրում է իր տունն ու հողամասը

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։

Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տունը վաճառում է պարտքերի պատճառով։ Տան մակերեսը 1000+ քմ է, իսկ հողամասի մակերեսը՝ 2300 քմ։ Այն գտնվում է Դավթաշեն, Ձոր 1-ում։

Հայրիկյանը տան և հողամասի համար 1,6 մլն դոլար գումար է ուզում։

Նշենք, որ նախկինում ևս Հայրիկյանը նման հայտարարություն տարածել էր, մասնավորապես 2021թ-ին արված մի գրառմամբ նա տունն ու հողը ցանկացել է վաճառել միայն հողի գնով, սակայն մինչ այժմ տունը չի վաճառվել։

Տեսանյությում Հայրիկյանը ցուցադրում է իր տունն ու հողամասը։