Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Պնակալեզներ
  • Պուտինը հրապարակային չի մերժի Թրամփի հրավերը, բայց և չի մասնակցի նրա նախագահությամբ «Խաղաղության խորհրդին»
  • Պնակալեզներ

Պուտինը հրապարակային չի մերժի Թրամփի հրավերը, բայց և չի մասնակցի նրա նախագահությամբ «Խաղաղության խորհրդին»

infomitk@gmail.com 2 weeks ago (Last updated: 2 weeks ago) 1 minute read 0 comments
putin vv

Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «բազմաբևեռ աշխարհի կառուցմանը երկրի մասնակցության հարցը»:

Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը և հատուկ թվարկել քննարկման մասնակիցներին՝ վարչապետ Միշուստին, Դաշնային ժողովի նախագահ Մատվիենկո, պետդումայի խոսնակ Վոլոդին, ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդև, նախագահի աշխատակազմի ղեկավար Վայնո, ԱԽ քարտուղար Շոյգու, նախագահի օգնական Պատրուշև, ՆԳ նախարար Կոլոկոլցև, ԱԴԾ տնօրեն Բորտնիկով, ԱՀԾ տնօրեն Նարիշկին:

«Այսօր մենք երկու հարց ունենք: Մեկը վերաբերում է անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակին, երկրորդը՝ բազմաբեւեռ աշխարհի կառուցմանը մեր մասնակցությանը և այդ կապակցությամբ անելիքներին»,- Պուտինի ներածական խոսքից մեջբերել է ՏԱՍՍ-ը և հավելել, որ դրանից անմիջապես հետո նա դիմել է արտգործնախարար Լավրովին և «խնդրել, որ այդ կապակցությամբ ներկայացնի իր նկատառումները»:

Կրեմլի մամուլի ծառայությունը որեւէ այլ տեղեկություն չի փոխանցել, ինչից կարելի է եզրակացնել, որ քննարկված երկու հարցն էլ Ռուսաստանի նախագահի անմիջական վերահսկողության տիրույթում են և չափազանց կարեւորություն ունեն:

Անցած շաբաթավերջին Կրեմլի հայտնի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական վակուում առաջանա, քանի որ այն կլցնեն Միացյալ Նահանգները, Արևմուտքը:

Դուգինը բացահայտ ասել է, որ Ռուսաստանը չպետք է հաշտվի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանության հետ:

Ռուսաստանի նախագահի խորհրդակցության մասնակիցների կազմը, որին արևմտյան որոշ լրատվամիջոցներ հեգնքնանքով «քաղբյուրո» են անվանում, վկայում է, որ Վլադիմիր Պուտինը նախապատրաստվում է հայեցակարգային որոշման մասին հայտարարության:

Ըստ տեղեկությունների, նա «բազմաբևեռ աշխարհի» տեսլականը պետք է ներկայացներ Վալդայում, բայց «ամերիկյան կողմի հետ բանակցությունների պատճառով հետաձգել է»:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել են, որ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթկոֆի և Քուշների հետ առաջիկա օրերին կհանդիպի Դավոսում:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ նրանք կայցելեն Մոսկվա և Ռուսաստանի նախագահին կներկայացնեն «ուկրաինական կարգավորման խմբագրված առաջարկությունը»: Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը նման հանդիպումը «նպատակահարմար» չի տեսել և լիազորել է, որպեսզի Կրեմլի պաշտոնական տեսակետը Սպիտակ տանը փոխանցվի Դմիտրիևի մակարդակով:

Նույն օրը հայտնի է դարձել, – այս տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Պեսկովը,- որ Թրամփը Պուտինին առաջարկել է ընդգրկվել Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդում», որտեղ հրավիրվել են նաև հետխորհրդային երկու երկրների՝ Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները: Պեսկովն ասել է, որ Մոսկվայում Թրամփի առաջարկությունն «ուսումնասիրում են»:

Մեծ է հավանականությունը, որ Պուտինը հրապարակային չի մերժի Թրամփի հրավերը, բայց և չի մասնակցի նրա նախագահությամբ «Խաղաղության խորհրդին»: Իսկ թե հանդիպակաց ի՞նչ կառաջարկի նա, պարզ կլինի, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ տարելիցի օրը կամ՝ դրան ընդառաջ:

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Եվրոպայի Թրամփի կողմնակից առաջնորդները զգուշորեն են գործում, քանի որ Գրենլանդիայի ճգնաժամը սրվում է
Next: Մոտ ապագայում Իրանը և Միացյալ Նահանգները սկզբունքային համաձայնության կգան

Related Stories

Trump beran
  • Պնակալեզներ

Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ

infomitk@gmail.com 15 hours ago 0
Turkey Iran
  • Պնակալեզներ

Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում

infomitk@gmail.com 14 hours ago 0
Lavrov Araghchi Iran
  • Պնակալեզներ

Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին

infomitk@gmail.com 15 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.