ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին եւ ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 5 տարվա ընթացքում նա հլու-հնազանդ ծառայեց գործող իշխանություններին, ուստի սպասելի էր, որ անգործ չեն թողնի:
Հրապարակ թերթը գրել է․ Օրենքի պահանջով եւս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը եւ Երեւանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։
Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Գրիգորյանի «պռավադնիկներն» էլ Երեւանի դատավորներ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանն են։
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի իշխանությունների սրտի փաստաբան Տիգրան Եգորյանը։






Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է