Ռուսական ռազմաբազան և սահմանապահների ներկայությունը Հայաստանում դրական ազդեցոըւթյուն ունեն Հարավային Կովկասում կայունության վրա
Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է Երևանում ՌԴ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելությունը նաև ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը պետք է երկխոսության միջոցով վերադառնան դաշնակցային հարաբերություններին։
Դիվանագետները հիշեցրել են, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է՝ արտաքին առևտրում ընդհանուր 35,4% բաժնեմասով, ինչպես նաև հիմնական ներդրողը՝ ավելի քան 40%։ Բացի այդ, երկկողմ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 7,4 մլրդ դոլար։
«Ցավոք, մեր հարաբերություններում հակասություններ և փոխադարձ պահանջներ կան։ Բայց երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում այն է, ինչը համապատասխանում է ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին»,- հավելել են դեսպանատանը։






Բաց մի թողեք
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կլուծարվի՞»
Ալիևը հասնում է այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, չի ունեցել
Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Պուտինն է փրկել