Ոչինչ այս արևի տակ նոր չէ։ Բացառիկ ճշմարտություն է ասվածը։ Մարդիկ միշտ դավաճանել են ու դավաճանել։ Ոչինչ չի փոխվել։ Մի բան հստակ է, վա’յ դավաճաններին, որովհետև իրենց տված հավատարմության երդումն է իրենց դատելու։
«Քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին» Երեմիա 12:6; – գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

Իսկ բանն այն է, որ տիրադավ քահանաներ Պողոս քահանա Միքայելյանը, Գալուստ քահանա Սահակյանը, Գալուստ քահանա Սահակյանը, Արարատ քահանա Օրդոյանը միացել են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը։
Տեր Շմավոն Ղեւոնդյանը հայատարարեց, որ միանում է այն 10 «տիրադավներին», որոնք Նիկոլ Փաշինյանի հետ «բարենորոգելու» են հայ եկեղեցին։ «Ես` Շմավոն քահանա Ղևոնդյանը, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին»,-գրել է նա։
Նա գրառման տակ բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնք քննադատական բնույթի են։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․ «Ամոթ ձեզ, չէի սպասում, սրիկա դուրս եկար», «Ափսոսում եմ, որ եկեղեցում իմ ամուսնության արարողությունը դուք եք անց կացրել: Լավ մնացեք», «Անարժան, հիմա կմաքրեմ Քեզ իմ ընկերի ցանկից….Այլևս հարգանք չես վայելում…», «Ումից ասես, բայց ոչ քեզանից։Ես էլ քեզ չեմ ուզում ճանաչել, դու էլ իմ համար տեր հայր չես, դու տեր բենթլի էս։Հազար ափսոս։Ափսոսում եմ,որ երբևէ ճանաչել ու ձեռքով բարևել եմ քեզ։», «Ով ես դու արա, ամոթ չես անում….»։
Վերջին զարգացումների ֆոնին կաթողիկոսի հեղինակությունն աճում է, որովհետև նա չի ներքաշվում իշխանության քաղաքական խաղերի մեջ, պահպանում է չեզոքություն և արժանապատիվ հանգստություն։ Հասարակությունը նրան տեսնում է որպես կայուն, հավասարակշռված, անկեղծ և քաղաքական շահերից անկախ առաջնորդ։ Դրան զուգընթաց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում, գլորվում է, քանի որ նրա հրապարակային կրոնական ժեստերը ընկալվեցին որպես ձևական, ուշացած, ցուցադրական։ Հասարակությունն այդ քայլերում տեսավ ոչ թե հավատք, այլ քաղաքական հաշվարկ, ինչն առաջ բերեց հեգնանք, անվստահություն, ծաղր։ Մարդիկ պարզ հարց են ուղղում նրան՝ «Բա ինչև հիմա ինչու՞ չէիք մասնակցում պատարագների, ու՞ր էիք»։ Այս ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի», համարում եմ սահուն կերպով հետքաշում Եկեղեցուց։ Ժողովրդական լուռ ու համառ արձագանքի, կաթողիկոսի վարկանիշի բարձրացման ֆոնը ստիպեց Փաշինյանին հետքաշվել եկեղեցական դաշտից կամ փոխել ռազմավարությունը։ Նա այլևս չի նշում որտեղ է գնում կամ ինչ պատարագի է մասնակցում, քանի որ նախորդ քայլերը տպավորություն ստեղծեցին նրա՝ մեղմ ասած, ոչ անկեղծ լինելու մասին։
Երբ նույնիսկ հանրային եթերում հայտնվեց «կրոնական թափառախումբ» արտահայտությունը, և Եկեղեցու դեմ սուր քննադատությունը սկսեց ընկալվել որպես ազգի ինքնության դեմ պայքար, Փաշինյանն այլևս չէր կարող իշխանական ապարատին ուղղակի հրահանգել մասնակցել իր հետ պատարագների։ Այսպիսով, ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ՝ Եկեղեցին ուժեղանում է, Փաշինյանը կորցնում է ազդեցությունն այդ դաշտում, իսկ հասարակությունը հստակ տարբերում է «հոգևոր» և «քաղաքական» վարքագծերը։ Կաթողիկոսի հեղինակության աճը ավելի տեսանելի դարձրեց վարչապետի պարտված քաղաքական դիրքը։ Փաշինյանը փորձեց նվազեցնել կաթողիկոսի ազդեցությունը, բայց այդ գործընթացում վնասեց ոչ թե նրան, այլ ինքն իրեն։ Փաշինյանի վարքը էլ ավելի բարձրացրեց կաթողիկոսի հեղինակությունը։






Բաց մի թողեք
Հունվարի 20-ի աստղագուշակ․ Ճիշտ գնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները
Բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի զոհված անձանց հիշատակի օր. հունվարի 27-ը ոչ աշխատանքային կլինի
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում