Վերին Լարսի անցակետում արդեն շուրջ 750 հայկական բեռնատար է հերթում սպասում։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 2746 բեռնատար տարբեր երկրներից։ Դրանցից հայկական են 743–ը։
Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի–Կոբի և Մլետա–Գուդաուրի հատվածներում Լարսի ճանապարհը փակ է փետրվարի 17-ի գիշերվանից` Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Հյուսիսային Օսիայում այդ պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։
Վիճակագրական տվյալներով, Վերին Լարսով ամեն օր մոտ 150 հայկական բեռնատար է անցնում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարահը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով)։






Բաց մի թողեք
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր
Քիր Սթարմերը նշում է, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերը չեն հատի Brexit-ի առկա կարմիր գծերը
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ