Մարտի 19-ին՝ ժամը 21:32-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է նույն թաղամասի 31-ամյա բնակիչը:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը իր մոտ եղած դանակով: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ընկերների հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա երիտասարդի և երկու այլ անձանց հետ, որի ընթացքում 31-ամյա երիտասարդը դանակով անկանոն շարժումներ է արել, ինչի հետևանքով 37-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում հայտնաբերել է հանցագործության գործիք դանակը: 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Քրեական վարույթը շարունակվում է:






Բաց մի թողեք
Կրակել են Գյումրիում դաջվածքներ անող հայտնի տղամարդու աչքին
Իջևանում պարեկները «Mercedes»-ի վարորդի մոտ լիցքավnրված ինքնшձիգ են հայտնաբերել․ նա եղել է ոչ սթափ վիճակում
Խոշոր չափի խարդախության դեպք՝ Երևանում․ տուժածը հայտնի վաղամեռիկ քաղաքական գործչի կինն է