Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը կոչ է արել ուժային համակարգի աշխատակիցներին պահպանել առավելագույն զսպվածություն՝ բողոքի ակցիաների մասնակիցների հանդեպ։
Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ Իսլամական Հանրապետությունում բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս մասին հայտնում է Al-Araby-ն։ «Անհրաժեշտ է խուսափել ցանկացած հարկադրանքից եւ բռնի գործողությունից,- ասված է նախագահ Փեզեշկիանի հայտարարությունում։
Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ մնալ երկխոսության տիրույթում, պահպանել խաղաղ հաղորդակցություն եւ ականջալուր լինել իրանցի ժողովրդի պահանջներին»։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին խոշոր ցույցեր են եղել Մեշխեդում, Թավրիզում եւ մայրաքաղաք Թեհրանում։
***
Իրանում արդեն 12 ժամ է, ինչ ինտերնետ ակտիվությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում։
Այս մասին հայտնում է NetBlocks ծառայությունը, որը մասնագիտացված է ինտերնետային ակտիվության մոնիթորինգի մեջ։ Ամենայն հավանականությամբ՝ Իսլամական Հանրապետությունում ինտերնետի մասսայական սահմանափակում է կիրառվել, երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին թեեւ իշխանությունները այդ մասին որեւէ հայտարարություն չեն արել։






Բաց մի թողեք
Մերձավոր Արևելքում ցանկացած «արտառոց քայլ» հղի է տարածաշրջանում սպառնալիքներով
ԱՄՆ-ն մնում է մեր մտերիմ դաշնակիցը, նորից կխոսեմ Թրամփի հետ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Դանիան որոշել է չմասնակցել Դավոսի ֆորումին՝ Գրենլանդիայի կոնֆլիկտի պատճառով