ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրեն սպասարկող ավտոմեքենայի վարորդի խախտմանը, երբ վերջինս Դեմիրճյան փողոցում մեքենան վարել է հանդիպակաց գոտում:
«Իմ վարորդը հարկադրված է այդպես վարել», ասել է պատգամավորը:
«ՉԻ». Լավ արդարացում է, խոսք չկա: Պատգամավորին ասենք, որ ավտոբուսում գրպանահատը ուղևորի դրամապանակն էլ է հարկադրված գողանում: Երբեմն կարող են հարկադրված մարդու ծեծել, տուն թալանել, խանութ կողոպտել, մեքենա այրել: Մեկը՝ պարտքերը մարելու համար, մյուսին ինչ-որ բան է զայրացրել:
Իսկ լինում են դեպքեր, երբ հարկադրված մարդուն զրկում են կյանքից: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չի հասկանում, որ խախտումը մնում է խախտում. անկախ նրանից, թե ով է արել, ու ինչ ծանրությամբ:







Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է