03/01/2026

106 մլն դրամ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար. Տեսանյութ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2026թ. ապրիլի 14-ին մեծ համերգով կնշի հիմնադրման 20-ամյակը:

Միջոցառման կազմակերպման համար ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը տրամադրել 106 մլն դրամ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա չինական ծագում
ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը, որը համարվում է ժամանակակից ամենապահանջված և ազդեցիկ երաժիշտներից։

Երկարատև բանակցությունների արդյունքում Լանգ Լանգի կողմից Երևանում համերգով հանդես
գալու վերաբերյալ ստացված համաձայնությունը հայկական դասական երաժշտարվեստի համար մեծ ձեռքբերում է:

Մանրամասները` շուտով։